Մարզպետ. Ջիպեր ու դղյակներ ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոսից»![]() 20 փետրվարի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում նախորդ տարի «ջիպեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոսի» համակարգում ընդգրկված լինելու իրավունքից, հայտարարել է մարզպետ Գնել Սանոսյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն: «Նախորդ տարի սոցիալական առումով վերականգնվել է մարզում արդարությունը, և 900-ից ավելի ընտանիք դուրս է մնացել «Փարոսի» համակարգից: Հարցն այն է, որ մենք ուղղակի ջիպեր ու դղյակներ ունեցողներին հանել ենք այս համակարգից»,- հայտարարել է մարզպետը: Նրա խոսքով՝ այդ ընտանիքներին սոցիալական օգնության համակարգից հանելու արդյունքում մարզի բյուջեում հավաքագրված գումարը ծախսվել է անապահով ընտանիքիներին խոշոր եղջերավոր կենդանիներ նվիրելու վրա: Ըստ Սանոսյանի՝ մարզում «Փարոս» համակարգում ընդգրկված են մոտ 12,000 բնակիչ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ՀՀ-ում նպաստառուների մասին՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ փաստացի չունեն դրա կարիքը, բայց ձևակերպված են որպես նպաստ ստացողներ: Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում մոտ 11,000 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ է մարում: Կառավարության նիստերից մեկին վարչապետւ խոսել է նաև 30,000 դրամ ստացող, բայց վարկով «Բրաբուս» գնող քաղաքացիների մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |