Հրվ. Կորեայում կորոնավիրուսի 204 դեպք է գրանցվել![]() 21 փետրվարի 2020 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայում ևս 100 մարդ է վարակվել կորոնավիրուսով, նրանց ընդհանուր թիվը հասել է 204-ի, փոխանցում է Time-ը: Մեծ մասը կենտրոնացած են հարավարևելյան Դեգու քաղաքում և մտավախություն կա, որ վարակի բռնկումը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ սպառնալիք դառնալով տարածաշրջանի առողջապահական համակարգի համար: 2.5 մլն բնակչություն ունեցող Դեգուի քաղաքապետը հորդորել է բնակիչներին մնալ տանը և հնարավորության դեպքում պաշտպանիչ դիմակներ կրել նաև շենքերում: Մայրաքաղաք Սեուլի կենտրոնում իշխանությունն արգելել է բազմամարդ հավաքները և փակել հանրային զբոսայգին՝ խուսափելու համար վիրուսի հավանական տարածումից: Կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել նաև երկրի զինված ուժերում: Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 75,000-ի, 2200 մարդ արդեն այդ երկրում մահացել է վիրուսից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |