Լավաշի օր՝ Ծաղկունքում. Կուստուրիցան ելույթ կունենա21 փետրվարի 2020 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում օգոստոսի 1-ին Լավաշի օր է լինելու, որի ավարտին ելույթ կունենա սերբ հայտնիերաժիշտ Էմիր Կուստուրիցան` No Smoking Orchestra բենդի հետ: Միջոցառումը նվիրված է հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Լավաշի օրվա մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տարբեր ռեստորանների և տեղաբնակների ներկայացրած հայկական սնունդը և խմիչքները, հետևել լավաշ թխելուն, լսել դրա պատմությունները և մասնակցել թխման արարողությանը: Ներկայացված սննդի տեսականին, խմիչքները և ձեռքի աշխատանքները մասնակիցները կարող են գնել՝ նպաստելով գյուղացիներին և համայնքների զարգացմանը: Կազմակերպիչները հույս են հայտնել, որ ամեն տարի Լավաշի օրը կհյուրընկալի մի երկիր, որը կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը: Միջոցառման նպատակներից է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ սևեռելը՝ կարևորելով դրանց համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով Լավաշի օրվա մասին, հայտարարել էր, որ արդեն սկսում են նախապատրաստական աշխատանքներն ու ակտիվ գործակցելու են տուրօպերատորների հետ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |