Փաշինյան. Եթե ԼՂ անվտանգության առաջարկ կա, Ադրբեջանը կարող է ձևակերպել այն՝ հայերը կքննարկեն21 փետրվարի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Արցախում տարածքներ չեն, այլ անվտանգություն և, եթե հնչի առաջարկ այդ անվտանգության ապահովման համար, ապա հայ ժողովուրդը կքննարկի այն, Առաջին ալիքի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ եթե Ադրբեջանն ինչ-որ կերպ համաձայնում է այդ անվտանգությանը, ՀՀ-ն պատրաստ կլինի՞ արդյոք տարածքներ զիջել, Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ Արցախում չկան տարածքներ, կա անվտագություն: «Ստատուս քվոն ձևավորվել է, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն այդ տարածքներն առել են վերահսկողության տակ: Իրենք հաճույքի համար չեն դա արել, արել են, որովհետև այլ տարբերակ չի եղել: Դա արվել է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որ այդ իրավիճակի համար դառնան հասանելի: Տարածք հասկացությունն այս համատեքստում քննարկելի չէ, քննարկելի է անվտանգությունը: Եթե կա առաջարկ, անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի Ադրբեջանի, միջազգային հանրության կողմից, և հայ ժողովուրդը կքննարկի՝ իր համար դա ընդունելի է, թե՝ ոչ: Իմ կարծիքն այն է, որ Ղարաբաղն իր անվտանգությունը չի կարող զիջել»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նաև առանձնացրել է իր կազմած Մյունխենյան սկզբունքներից մի քանիսը՝ վերահաստատելով ավելի վաղ հնչեցրած իր դիրքորոշումները: Հունվարի 15-ին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին բաց հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը նշել էր, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Փաշինյանն անդրադարձել էր նաև Ադրբեջանի կողմից բերվող տարածքային ամբողջականության մասին թեզին՝ նշելով, թե ԼՂ-ն ԽՍՀՄ-ից անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |