Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է աշխարհի լավագույն ծանրորդների թվում

Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է աշխարհի լավագույն ծանրորդների թվում

PanARMENIAN.Net - Մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) 2019-ի աշխարհի լավագույն ծանրորդների վարկանիշում, ասվում է IWF-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ֆեդերացիան 2019-ի աշխարհի լավագույն ծանրորդի կոչման քվեարկություն էր սկսել:

2019-ին Մարտիրոսյանը համաշխարհային նորռեկորդ է սահմանել և ոսկի նվաճել սեպտեմբերին Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում:

Նա բարձրացրել է 429 կգ և աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվել։

Առաջին տեղում վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ չեմպիոն հռչակված Ռուսլան Նուրուդդինովի 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---