Տոնոյանը խիստ ցուցումներ է տվել ՌՈ-ին21 փետրվարի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական ոստիկանությանը խիստ ցուցումներ է տվել՝ շեշտելով կարգապահության ամրապնդման հարցի կարևորությունը և պահանջելով կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը: Այդ մասին նախարարն ասել է խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են զինծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, ներկայիս օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող հարցեր: Տոնոյանը նաև մի քանի կադրային որոշում է կայացրել՝ պաշտոններից ազատելով մի քանի բաժնի պետերի: Նախարարը ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները: Զինված ուժերում 2020-ին գրանցված մահվան դեպքերը լայն քննարկման առիթ են դարձել: ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր հնարավոր պաշտոնանկությունների մասին: Ավելի ուշ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ու Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին աշխատանքից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |