«Գոլդեն Փելես» հյուրանոցի գնորդ չկա. Աճուրդը չի կայանա![]() 21 փետրվարի 2020 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի՝ փետրվարի 21-ին նախատեսված աճուրդը կրկին չի կայանա գնորդ չլինելու պատճառով: Այդ մասին ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, տեղեկացնում է Shantnews.am-ը: Բաբայանը նշել է, որ կառավարության որոշմամբ նախատեսված է 6 ամսում 3 աճուրդ կազմակերպել: Առաջինը նախատեսված էր դեկտեմբերի 19-ին, բայց այն չէր կայացել գնորդ չլինելու պատճառով: Երկրորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել էր 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ՝ 5 տոկոս պակաս նախորդից: Քանի որ աճուրդը կրկին չի կայանալու, մեկնարկային գինը կրկին 5 տոկոսով պետք է նվազի: Հարցին, թե ինչ ընթացակարգ է նախատեսված, եթե աճուրդն այդպես էլ չլինի՝ Բաբայանն ասել է, որ այդ դեպքում հարցը լրացուցիչ կքննարկվի: «Գուցե այլ որոշում ընդունվի»,- հավելել է նա: 2019-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրաբերելու հարցին: 2018-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն. դրա 100 տոկոս բաժնետեր էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել էր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |