Իրանում կորոնավիրուսով հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել![]() 21 փետրվարի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակի ևս 13 դեպք է գրանցել երկրում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: Այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվն Իրանում հասել է 18-ի, որից 2-ը՝ մահացու ելքով, գրում է ՌԻԱ Նովոստին: «Այսօրվա դրությամբ անցկացված ստուգման արդյունքում, հավանաբար, վարակվելու 13 նոր դեպք կա»,- ասվում է Ջահանպուրի հայտարարության մեջ: Ըստ նրա` նոր հիվանդների մեծ մասը Ղոմ քաղաքի բնակիչներ են, կամ եղել են այնտեղ վերջին օրերին կամ շաբաթներին: Ղոմը շիա մահմեդականների ուխտավայր է, այդ քաղաքում է առաջին անգամ գրանցվել վիրուսի առկայությունը: 13 վարակվածից 7-ը Ղոմում են, 4-ը՝ Թեհրանում, ևս 2-ը՝ Գիլյան գավառում: Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանից: Վերջին տվյալներով այդ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 75,400-ը, որոնցից 2236-ը մահացել են։ 24 ժամում 889 նոր դեպք է գրանցվել՝ 2 անգամ ավելի, քան նախորդ օրը: Եվս 26 երկրում վարակման ավելի քան 1000 դեպք է գրանցվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |