Թուրքիա. Ազգայնամոլները պահանջում են ձերբակալել մտավորականության ներկայացուցիչներին, որոնք կոչ են անում ներողություն խնդրել հայերից 6 դեկտեմբերի 2008 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Մենք ներողություն ենք խնդրում այն բանի համար, որ չենք խոսել 1915թ. «Մեծ աղետի» մասին, որը պատահեց հայ ժողովրդի հետ, այն բանի համար, որ այդ մասին բացահայտ չենք խոսել երկար ժամանակ, գրեթե հարյուր տարի»,- ասել է թուրք լրագրող Չենգիզ Աքթարը` բացատրելով այն պատճառները, որոնք դրդել են իրեն եւ թուրք մտավորականության որոշ ներկայացուցիչների անձամբ ներողություն խնդրել հայ ժողովրդից 1915թ. Հայոց ցեղասպանության համար: Ինչպես գրում է թուրքական Vatan թերթը, լրագրողն իր գործողությունները համարում է խղճի թելադրանք: Աքթարի խոսքերով, թուրքական հասարակության մեջ հաստատ չգիտեն, թե 20-րդ դարի սկզբին ինչ է պատահել հայերի հետ, եւ մարդիկ գերադասում են մոռանալ այդ իրադարձությունները, որովհետեւ թեման չափազանց սադրիչ է: «Թուրքերն այդ իրադարձությունների մասին լսել են իրենց նախնիներից, բայց թեման օբյեկտիվ պատմական հետազոտության առարկա չի դարձել: Այնուամենայնիվ, այսօր Թուրքիայում շատ մարդիկ կան, որոնք բարի նպատակով կարծում են, որ հայերի հետ ոչինչ չի պատահել»,- ընդգծել է Աքթարը:Այդ միջոցին, ազգայնամոլական կուսակցությունների ներկայացուցիչները եւ մի շարք պատմաբաններ արդեն հայտարարել են այն մասին, որ «1915թ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին Հայաստանի պնդումներին աջակցող մարդիկ պետք է ձերբակալվեն»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |