ԻՊ կողմնակից կինը խոստովանել է` մտադիր էր պայթեցնել Լոնդոնի եկեղեցիներից մեկը![]() 21 փետրվարի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության կողմնակից կինը, որին ձերբակալել են Լոնդոնում, խոստովանել է, որ ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Լոնդոնի եկեղեցիներից մեկում: Սաֆիա Ամիրա Շեյխ անունով 36-ամյա կինը գործակցել է ԻՊ ահաբեկիչների հետ: Նրանք մտադիր էին պայթեցնել ոչ միայն Մեծ Բրիտանիայի հայտնի եկեղեցիներից մեկը, այլև նույն թաղամասում գտնվող հյուրանոցը, գրում է Lenta.ru-ն` The Daily Mail-ին հղումով: Այդ նպատակով կինը շփումներ է հաստատել պայթեցումների տեխնիկների հետ և հետախուզում իրականացրել՝ որոշելու համար, թե որտեղ պետք է տեղադրվեն պայթուցիկ սարքերը: Նա հավատարմության երդում է տվել ԻՊ-ին 2019-ի օգոստոս-հոկտեմբերի միջակայքում: Հայտնի է նաև, որ նա շփվել է ահաբեկիչների հետ չաթերում՝ Telegram-ի ծածկագրված մեսենջերում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |