Ստեփանակերտում ՀՀ և Արցախի ԱԽ-ների համատեղ նիստն է22 փետրվարի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում մեկնարկել է ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, վարչապետ Փաշինյանն ասել է, որ Արցախի և ՀՀ իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: «Սա չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սակայն պետք է արձանագրել, որ Արցախը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց ԱՀ հետ բանակցությունների հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Շատ կարևոր եմ համարում, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք` ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն․․․ Կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ: …Անվտանգային միջավայրի առումով, իհարկե, ԶՈւ-ն է ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորը, բայց ուզում եմ ասել, …որ նաև ժողովրդավարությունն է այն երաշխիքներից, որը պետք է ամրացնի ՀՀ և Արցախի անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է նաև, որ Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան Ադրբեջանում և այդ իրողությունն ավելի վառ կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական ընտրություններում: Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր հերթին կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |