2019-ին ընտանեկան բռնության փաստով հարուցված 326 քրգործ է կարճվել22 փետրվարի 2020 - 14:48 AMT PanARMENIAN.Net - 2019-ի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության 635 քրեական գործ է եղել, հայտնում է Panorama.am-ը: Այդ գործերից 14-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), 4-ը` ՔՕ 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը): Քննչականի վարույթում 2018-ին քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց: Գործերի գերակշռող մասի՝ 338-ի հիմքում ծեծն էր (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված)։ Դրանց մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։ 2019-ին հարուցված 468 քրգործերից 326-ի վարույթը կարճվել է, որոնցից 129-ը` արդարացման հիմքով, 197-ը` ոչ: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն: Կասեցվել է 33 գործով վարույթ, որից 18-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 15-ը՝ այլ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |