Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստանում. Կասկած կա, որ նրանց մոտ կորոնավիրուս է22 փետրվարի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացին երկու երեխայի հետ հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածանքով, հայտնել է հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, փոխանցում է Sputnik-ը: Իրանի քաղաքացուն և նրա երկու երեխային հիվանդանոց են տեղափոխել Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, երբ երեխաներից մեկի մոտ բարձր ջերմություն են գրանցել: 8 և 13 տարեկան երեխաների վիճակը միջին ծանրության է, նրանք հսկողության տակ են: Երեխաները բուժվում են վիրուսի ախտանշաններից, մայրը վարակված չէ, բայց նա ևս հսկողության տակ է: Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 28-ի է հասել, գրանցվել է մահվան 5 դեպք: Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |