Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդի մահվան կապակցությամբ 6 դեկտեմբերի 2008 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում, Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.«Հարգելի Դմիտրի Անատոլյեւիչ, խորապես սգում եմ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդի մահվան կապակցությամբ: Նորին Սրբության կյանքն ու գործունեությունը եղել եւ մնում են հետեւողականությամբ, նվիրվածությամբ, իր ժողովրդին խոր գիտակցմամբ ծառայելու օրինակ: Եկեղեցում անցկացրած նրա վաթսուն տարիները իրենց մեջ ներառում են Ռուսաստանի նորագույն պատմության բոլոր փուլերը, որոնցից շատերը հատկապես ծանր են եղել պետության եւ եկեղեցու հարաբերություններում: Այսօր կարելի է վստահորեն ասել, որ նա հսկայական ներդրում ունեցավ ռուսական հասարակության կյանքում եկեղեցու արժանի դերի վերածննդի գործում: Անկասկած, Վեհափառի հայրապետական կառավարման գլխավոր ձեռքբերումը եղավ Ռուսական Ուղղափառ եւ Ռուսական Արտասահմանյան եկեղեցիների միավորումը, ինչին նա անկեղծորեն նվիրված էր: Հայաստանում գիտեին, սիրում եւ խորապես հարգում էին Նորին Սրբությանը: Նա մեծ ավանդ ներդրեց Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ կապերի զարգացման գործում: Մենք հիշում եւ բարձր ենք գնահատում Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված նրա ջանքերը: Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, բոլոր ռուսաստանցիներին եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետեւորդներին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |