ՀՀ ՄԻՊ-ն այցելել է ՊԲ զորամասեր և առանձին զրուցել զինվորների հետ![]() 22 փետրվարի 2020 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ այցի շրջանակում փետրվարի 21-ին այցելել է զորամասեր և առանձնազրույցներ ունեցել զինվորների հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Մանրամասն քննարկումներ են եղել զինծառայողների և սպայական կազմերի հետ, բուժծառայությունների ու կարգապահական վարույթների, բարոյահոգեբանական հարցերի ուսումնասիրություններ»,- գրել է նա։ Այցերն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ են։ Թաթոյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր: 2020-ին բանակում տարբեր հանգամանքներում զինծառայողների մահվան 13 դեպք է գրանցվել, այդ թվում՝ ՊԲ շարքերում: ՀՀ նախագահի հրամանագրերով ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ են պաշտոնանկ արվել՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |