Խաղարկություն, խոշոր շահումներ, անվճար դաջվածք, կոկտեյլներ և երաժշտություն. «Երևան մոլ»-ը 6 տարեկան է22 փետրվարի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին մայրաքաղաքի ամենահայտնի ու խոշոր առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկը՝ «Երևան մոլ»-ը դարձավ 6 տարեկան: Այս ծնունդը, ինչպես և նախորդները, նշվեծ մեծ շուքով: Կեսօրից մոլում տոնական տրամադրություն էր. տարբեր հատվածներում նվագում էին հայտնի և սիրված դիջեյներ՝ Güevo-ն, Leo-ն, Henna Onna-ն, ALEN HERTZ-ը և Diana-ն: Տոնական եռուզեռի մեջ ամեն կողմից լսվում էր գոհ հաճախորդների ձայնը. այդ օրը սովորականից ավելի մարդ կար, քանի որ երեկոյան սպասվում էր խոշոր խաղարկություն: «Երևան մոլ»-ի ղեկավարությունը որոշել էր` ծննդյան օրով նվերները պարտադիր են, բայց ոչ թե ստանում էր դրանք, այլ նվիրում: Այսպես՝ փետրվարի 5-21-ը 15,000 դրամի գնումներ արած ցանկացած ոք կարող էր մասնակցել փետրվարի 21-ին կայանալիք խաղարկությանը և շահել 2 անձի համար նախատեսված ուղևորություններ Պրահա, Դուբայ կամ Եգիպտոս, ինչպես նաև 1 հատ նվեր քարտ՝ 500,000 դրամ արժողությամբ, 3 հատ՝ 300,000 դրամ արժողությամբ, 5` 150,000 դրամանոց և 10` 100,000 դրամանոց, ինչպես նաև մի շարք նվերներ գործընկեր խանութների կողմից:
«Այնքան ուրախ ենք, որ այս տարածքում կա այսպիսի հարմար վայր: Մենք «Երևան մոլ» գալիս ենք թե՛ գնումների, թե՛ կինո դիտելու, թե՛ երեխաների զվարճանքների համար: Մոտակայքում ենք ապրում, առաջ ստիպված էինք քաղաքի մյուս ծայր հասնել այդ ամենի համար, բայց արդեն 6 տարի է՝ ոտքով ընտանիքով գալիս ենք մոլ, շատ գոհ ենք», - պատմեց հաճախորդներից մեկը՝ Արմինեն, ով «Երևան մոլ»-ի հավատարիմ այցելուներից է: «Առաջ այլ առևտրի կենտրոն էինք գնում և գոհ էինք, բայց հետո մի քանի անգամ եկանք «ԿինոՊարկ» ու հասկացանք, որ քաղաքի ամենալավ կինոթատրոնն է: Դրանից հետո միշտ այստեղ ենք գալիս, արդեն առևտուր անելու համար էլ, իսկապես շատ հարմար է», - պատմեց մեկ այլ այցելու՝ Գևորգը, ով ընկերուհու հետ եկել էր մասնակցելու խաղարկությանը: «Ուզում ենք ուղևորություն շահել, բայց նվեր քարտից էլ չենք հրաժարվի», - ծիծաղալով հավելեց նա:
«Երևան Մոլ»-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանի խոսքով՝ մոլի 6-ամյակը բոլոր հաճախորդների համար իսկական տոնի վերածելու համար մեծ աշխատանք է տարվել: «Մոլը բաժանել ենք առանձին հատվածների և ամեն մեկում ինչ-որ հետաքրքիր բան կազմակերպել: Ունենք կանանց համար նախատեսված գեղեցկության հատված, որտեղ Rouge և MAC բրենդերի հետ միասին կազմակերպվել է անվճար դիմահարդարում և խնամք: Այդ հատվածում մի քանի անգամ գեղեցիկ պարով ելույթ ունեցավ նաև բալետի պարուհի: Մեկ այլ հատվածում Կարո Աբաչյանի barbershop-ն է, որտեղ Schweppes-ի հետ միասին կամզակերպել ենք տղամարդկանց համար հատուկ անկյուն. այստեղ կարող են հարդարել իրենց մազերը և մորուքը, անվճար դաջվածք անել, կոկտեյլներից հյուրասիրվել», - պատմեց Մուրադյանը:
Նա հավելեց, որ նաև բրեյք դանս պարողներ են ելույթ ունեցել։ Կենտրոնական մուտքի մոտ «Կոկա-Կոլա»-ի հետ միասին երաժշտական quiz էր կազմակերպված, որի ընթացքում հաճախորդները հնարավորություն ունեին գուշակելու երաժշտությունն ու ստանալու նվերներ, «ԿինոՊարկի» տարածքում էլ գործում էր մեկ այլ quiz, որի ընթացքում նվերներ կարելի էր ստանալ` ֆիլմերից հատվածներ գուշակելով: Խոսելով ապագայի պլաններից՝ «Երևան մոլ»-ի միջոցառումների և վաճառքի մենեջերը նշեց, որ մեծ շուքով պատրաստվել են նաև Մարտի 8-ին: Այդ օրը մոլում կկայանա հայտնի երգիչ Aram Mp3-ի համերգը և նոր՝ «Հերիք եղավ» երգի շնորհանդեսը: Նա նշեց, որ «Երևան մոլ»-ը շարունակելու է ուրախացնել իր հաճախորդներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |