Հայաստանը 2 շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը![]() 23 փետրվարի 2020 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2 շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել` հիմնվելով ՀՀ պետսահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, «որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը»։ Այսպիսով, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Փաշինյանի տեղեկացմամբ` փետրվարի 24-ի առավոտյան կկայանա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը, հավանական սցենարներն ու դրանցից բխող միջոցառումները։ Հանձնաժողովը գործում է 2020-ի հունվարի 31-ից։ «Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են», - եզրափակել է վարչապետը։ Փետրվարի 23-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 43-ի է հասել, գրանցվել է մահվան 8 դեպք: Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |