Կորոնավիրուսից մահացածների թիվը մոտ 2500 է24 փետրվարի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում, SCMP-ի տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 2468 մարդ: Ըստ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի` փետրվարի 24-ի տվյալով, վերջին 24 ժամում կորոնավիրուսից 150 մարդ է մահացել: Ըստ չինացի բժիշկների՝ 149 մահացու դեպք է գրանցվել Հուբեյ նահանգում, մեկը՝ Հայնան կղզում: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի ժամանակահատվածում հիվանդության 49,824 դեպք է գրանցվել, գրում է ՌԲԿ-ն: Ընդհանուր առմամբ, մայրցամաքային Չինաստանում 409 նոր դեպք է գրանցվել, ինչը քիչ է նախորդ օրվա ցուցանիշից: Նրանցից 398-ը հիվանդացել է Հուբեյ նահանգում, որտեղ էլ գրանցվել է համաճարակի բռնկումը: Վերջին 24 ժամում Չինաստանում 1846 մարդ է ապաքինվել: Ընդհանուր առմամբ՝ ապաքինվել է մոտ 24,000 մարդ: Ըստ SCMP-ի հաշվարկների՝ աշխարհում, ընդհանուր առմամբ, մոտ 79,000 մարդ է հիվանդացել: Չինաստանից բացի, վարակվածների առավելագույն քանակը գրանցվել է Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Իտալիայում: Մահացածների առավելագույն քանակը գրանցվել է Իրանում՝ 8 մարդ: 7 մարդ մահացել է Հարավային Կորեայում, 4-ը՝ Ճապոնիայում, 3-ը՝ Իտալիայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |