«Ծալովի» Samsung Galaxy Z Flip-ի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կասեցվել է24 փետրվարի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Samsung Galaxy Z Flip «ծալովի» սմարթֆոնի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կասեցվել է: Հարավային Կորեայում գտնվող գործարանի աշխատակիցներից մեկը վարակվել է վիրուսով: Արդյունքում որոշվել է գործարանը փակել և կարանտին հայտարարել: Samsung-ի ծալովի էկրանով բոլոր սմարթֆոնները հավաքվում են Գումի քաղաքում: Թե երբ կվերականգնվի արտադրությունը՝ հայտնի չէ: Կստուգվեն բոլոր աշխատկիցները, որոնց հետ կարող էր շփում ունենալ վարակված աշխատողը, գրում է Hi-tech-ը՝ Reuters-ին հղումով: Հայտնի չէ, թե արտադրության կասեցումն ինչպես կանդրադառնա Samsung Galaxy Z Flip-ի վաճառքի վրա՝ դա շատ թանկարժեք մոդել է, որը փոքր խմբաքանակներով է վաճառվում: Եւ հազիվ թե խանութներում կան նոր «ծալովի» սմարթֆոնի մեծ պաշարներ, այնպես որ կարող է պակաս զգացվել: Galaxy Z Flip-ը Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնն է, որն արտադրվել է հին «ծալովի» հեռախոսների ոճով: Այն երկար դիսփլեյ ունի, որը ծալվում է և սմարթֆոնը կոմպակտ սարքի է վերածվում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |