Թուրքիայի և Իրանի սահմանին երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ-ում![]() 24 փետրվարի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտու Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին՝ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ: Փետրվարի 23-ին առավոտյան Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել՝ 5.8 մագնիտուդով: Հաղորդվել է 9 զոհի և մոտ 75 տուժածի մասին: Երկրաշարժը զգացվել էր նաև Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |