Գաբրիելյան. Արհեստական պանիկ միջավայրից չօգտվել և բուժպարագաների գները պահել հավուր պատշաճի![]() 24 փետրվարի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Դեղի և բուժպարագաների դեպքում բիզնես շահն առաջնային լինել չի կարող, անընդունելի է «առիթից օգտվելն ու մարդու դժբախտության վրա գումար աշխատելը», ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: «Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասպան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի»,- գրել է նա: Հարևան Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի գրանցումից հետո ՀՀ-ում սոցցանցերում սկսեցին գրել, որ մի շարք դեղատներում բժշկական պարագաները, մասնավորապես՝ դիմակները մոտ 5 անգամ թանկացել են ու նախկին 30 դրամի փոխարեն արժեն 150 դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |