Ադրբեջանցիների կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել24 փետրվարի 2020 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,- ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ: 2020-ին ադրբեջանցիների կրակոցներից ՀՀ սահմանին 2 զինծառայող էր վիրավորվել, ևս մեկ դեպքի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանը: Մասնավորապետ, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հրազենային բեկորային վիրավորում էր ստացել պայմանագրային Արթուր Մեժլումյանը: Հունվարի 11-ին Տավուշի Բերքաբերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանցի դիպուկահար կրակից վիրավորվել էր շարքային Արթուր Արզումանյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |