Իրանում ռեկորդային ցածր՝ 42,5% մասնակցություն է գրանցվել Մեջլիսի ընտրություններին![]() 24 փետրվարի 2020 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Իրանում Մեջլիսի (խորհրդարանի) ընտրություններին գրանցվել է 42,5% մասնակցություն, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ մոտ 24,5 մլն մարդ է մասնակցել քվեարկությանը, որոնց 48%-ը կանայք են: Հեղափոխությունից հետո (1979 թ.)՝ Իրանի Մեջլիսի ընտրությունների ամբողջ պատմության ընթացքում սա մասնակցության ամենացածր ցուցանիշն է: Նախորդ 10 ընտրությանը միջինում 60% ընտրող է մասնակցել, նվազագույն շեմը եղել է 51%: Իրանի 290 տեղանոց Մեջլիսի ընտրություններին 7148 մարդ էր առաջադրվել: Քվեարկությունը սկսվել էր փետրվարի 23-ի առավոտյան և ավարտվել կեսգիշերին: Ավելի վաղ Իրանում հայտարարվել էր կորոնավիրուսով առաջին հիվանդների և մահացության դեպքերի մասին: Վերջին տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 43-ի է հասել, գրանցվել է մահվան 8 դեպք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |