Իրան-ՀՀ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվելու է. Օդայինը կսահմանափակվի![]() 24 փետրվարի 2020 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2 շաբաթով դադարեցնելու է ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառելու է ոչ ամբողջական սահմանափակումներ: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստից հետո այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փետրվարի 23-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել էր ՀՀ և ԻԻՀ սահմանը փակելու մասին: Նշվում էր, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը մեր երկիր։ Ըստ վարչապետի՝ Իրանի հետ բեռնափոխադրումներն իրականացվելու են առանց սահմանափակումների, սակայն վարորդների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու: Փաշինյանի խոսքով՝ որևէ սահմանափակում չի կիրառվի ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Նախատեսվում է նաև 2 շաբաթվա ընթացքում Իրանի հետ սերտ հաղորդակցության մեջ լինել: Որոշումն ընդունելու համար կառավարության հեռակա նիստ կգումարվի․ սահմանափակումներն ուշի մեջ կմտնեն ընդունման պահից։ Իրանում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել, 47 մարդու մոտ վիրուսը հաստատվել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |