2009թ. առաջին եռամսյակում Հայաստան կայցելի Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսը 6 դեկտեմբերի 2008 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ արտոգրոծնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեմպերով, եւ պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանց հետագա խորացման համար: Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հաարաբերությունների կարգավորման եւ կիպրոսյան խնդրի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ: Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը, ինչպես նաեւ տնտեսության, մշակույթի, կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաեւ 2009 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Հունաստանի ԱԳ նախարար, Դորա Բակոյանիսի հետ: Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Ընդունելով Երեւան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Հունաստանի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Հայաստան կգա հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |