«Ռոմայում» ուզում են, որ Մխիթարյանը մնա թիմում![]() 24 փետրվարի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է ձեռք բերել թիմում վարձակալությամբ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին և Քրիս Սմոլինգին: «Մխիթարյանն այս խաղաշրջանում վնասվածքներ ուներ, բայց վերադարձից հետո ապացուցում է իր վարպետության մակարդակը: Նա մի ֆուտբոլիստ է, որը գերազանց որոշումներ է կայացնում խաղադաշտում: Ես նրան ևս կցանկանայի պահել մեր թիմում»,- ասել է մարզիչը, գրում է Sky Sports-ը: «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ակումբը մերժել է «Ռոմայի» առաջարկը Մխիթարյանին 10 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելու վերաբերյալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |