ԶԼՄ․ Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 50-ի![]() 24 փետրվարի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից զոհերի թիվը 50-ի է հասել, հաղորդում է AP-ն` հղում անելով կիսապաշտոնական ILNA գործակալությանը։ Մահվան նոր ցուցանիշների մասին հրապարակված տվյալները զգալիորեն ավելի շատ են, քան վերջին տվյալները, ըստ որոնց, երկրում մահվան 12 դեպք կա, իսկ վարակի՝ 47: Իրանցի նախկին պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանիի խոսքերով, մահվան 50 դեպքերը գրանցվել են մինչև փետրվարի 13-ը, Իրանը, սակայն, մահվան առաջին դեպքերի մասին հայտնել է փետրվարի 19-ին: Նշվում է, որ Ղոմում 250 մարդ կարանտինում է: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2 շաբաթով կդադարեցնի ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |