ԱԳ նախարարը՝ սահմանին վիրավորի մասին. Սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու![]() 24 փետրվարի 2020 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով հայ զինծառայողի վիրավորվելու պատճառ դարձած Ադրբեջանի գործողությունների մասին։ Մնացականյանն ընդգծել է՝ պետք է թույլ չտալ էսկալացիայի որևէ ռիսկ, որովհետև, «վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները մերժվելու են հայկական կողմից, ղարաբաղյան կողմից», տեղեկացնում է Aysor.am-ը։ «Որովհետև գիտեք շատ լավ, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույնն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ», - ասել է նա։ Մնացականյանը նշել է նաև, որ սրացման ռիսկերի աճը թույլ չի տալու իրական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում։ «Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019-ին՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը։ Շատ էական է պահպանել դա ու պահպանել նվազ ռիսկերը», - ասել է ԱԳ նախարարը։ Մնացականյանը նշել է, թե պետք է հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել։ «Ես հասկանում եմ, որ վիրավոր է եղել, ինչը շատ մտահոգիչ է ու աընդունելի, մենք մեր կողմից շարունակելու ենք շատ հստակ առաջ տանել մեր օրակարգը», - ասել է նա։ Փետրվարի 23-ին ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել մարտական դիրքերի ուղղությամբ։ Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |