ՊՆ խոսնակ. Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է![]() 24 փետրվարի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայտարարած «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին հայկական կողմի «դիվերսիան կանխելու» վերաբերյալ: Ադրբեջանական Haqqin.az-ն ավելի վաղ գրել էր, թե փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ-ի դիվերսիա է կանխվել Ղազախի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է ադրբեջանցի սահմանապահ Իբրահիմ Ալեմշահ օղլու Վելիևը: Ասվում էր նաև, թե «վիրավորվել է հայկական ԶՈւ սպա, ևս մեկ զինծառայող սպանվել է»: «Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երն ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. հայկական կողմն այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ: Փետրվարի 23-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել: 2020-ին ադրբեջանցիների կրակոցներից ՀՀ սահմանին 2 զինծառայող էր վիրավորվել, ևս մեկ դեպքի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |