Ուհանում կորոնավիրուսով կրկնակի վարակման 195 դեպք կա![]() 24 փետրվարի 2020 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի բժիշկներն Ուհանում կորոնավիրուսով կրկնակի վարակման 195 դեպք են գրանցել: Այդպիսի տվյալներ է հրապարակել Չինաստանի Առողջապահության և հիգիենայի պետկոմիտեն: Թե ինչով են պայմանավորված նման դեպքերը՝ չի նշվում, գրում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ, ըստ South China Morning Post-ի, փետրվարի 22-ից Ուհանում լրացուցիչ 14-օրյա կարանտին է սահմանվել բոլոր ապաքինվածների համար այն բանից հետո, երբ նրանց մոտ կրկին վարակ է հայտնաբերվել: 2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբների արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրում: Վերջին տվյալներով, Չինաստանում մահացու դեպքերը հասել են գրեթե 2600-ի, ապաքինվել է 25,000 մարդ, վարակվածների ընդհանուր քանակը գերազանցել է 77,000-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |