Մխիթարյանը՝ «Ռոմայում» իր ապագայի մասին. Ինձ այստեղ դուր է գալիս![]() 24 փետրվարի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբում իր ապագայի մասին, հայտնում է Corriere dello Sport-ը: Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», նա «Ռոմայում» հանդես է գալիս վարձավճարով: Խոսակցություններ կային, որ «Ռոման» ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը, բայց «Արսենալը» մեծ գումար է պահանջել հայ ֆուտբոլիստի համար, ինչին իտալական ակումբը պատրաստ չի եղել: Մխիթարյանը նշել է, որ այժմ մտածում է առաջիկա երեք ամսվա մասին և իր ապագայից խոսելը դեռ վաղ է: «Կարող եմ ասել, որ ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչ՝ թիմը, քաղաքը և երկրպագուները»,- ասել է ֆուտբոլիստը: Փետրվարի 23-ին Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչչեի» դեմ խաղում Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Սա Ա Սերիայում Մխիթարյանի 5-րդ գոլն էր «Ռոմայի» կազմում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |