Ջալալ Հարությունյանը՝ Արցախի պաշտպանության նախարար

Ջալալ Հարությունյանը՝ Արցախի պաշտպանության նախարար

PanARMENIAN.Net - Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Նախագահ Բակո Սահակյանն ավելի վաղ համապատասխան հրամանագիր էր ստորագրել:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Ջալալ Հարությունյանն Արցախի ՊԲ գեներալ-մայոր է, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիան: 2016-ի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար: 2019-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---