Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին չայցելել Լոմբարդիա և Վենետո![]() 24 փետրվարի 2020 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիա և Վենետո նահանգներ այցելությունից: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում: Հունվարի 14-ից Ryanair բյուջետային ավիաընկերությունը չվերթներ է մեկնարկել Երևանից դեպի Հռոմ ու Միլան: «Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (Covid-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց»,- ասվում է գրառման մեջ։ Ըստ կառույցի՝ այս պահին Իտալիայում 219 վարակված կա, որոնց գերակշիռ մասը Լոմբարդիա նահանգում են։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուս.հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի ուշադրության կենտրոնում է Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածումը, Երևանը քննարկում է հնարավոր հակաքայլերը: «Մենք գնահատում ենք՝ ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի նախ պաշտպանենք մեր բնակչությանը, ինչպես նաև պայքարենք համաճարակի տարածման դեմ և հաղթահարենք այն միասին: Սա է մեր աշխատանքի տրամաբանությունը»,- ասել էր նախարարը՝ նշելով, որ ժամանակն այս պարագայում շատ մեծ նշանակություն ունի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |