Ամերիաբանկ. Օնլայն հաստատումով վարկեր՝ 1000 խոշոր հարկատուին

Ամերիաբանկ. Օնլայն հաստատումով վարկեր՝ 1000 խոշոր հարկատուին

PanARMENIAN.Net - Կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը՝ Ամերիաբանկը հերթական առաջարկն է պատրաստել: Փետրվարի 24-ից հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուի ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն դրամ օնլայն հաստատումով վարկ/ օվերդրաֆտ:

Այն նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար: Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության` վերջին 12 ամսում ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50 մլն դրամ սահմանափակումով:

Ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր առավելություններից.

  • Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն,
  • Անհրաժեշտ փաստաթղթերն օնլայն կցելու և վարկային հայտի ընթացքին օնլայն հետևելու հնարավորություն,
  • Վարկի հաստատում օնլայն դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Առանց վաղաժամկետ մարման տուգանքի:

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---