Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը![]() 25 փետրվարի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին: Վերջին 24 ժամում Չինաստանում 2019-nCoV տիպի նոր կորոնավիրուսից 71 մարդ է մահացել, ընդհանուր քանակը 2663 է, տեղեկացնում է ՌԲԿ-ն Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի վրա հղումով: Փետրվարի 24-ին Չինաստանի տարածքում վարակի 508 նոր դեպք է հայտնաբերվել: Մինչդեռ Ֆրանսիայում բոլոր հիվանդները բուժվել են, հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ԱՀԿ-ի՝ Ֆրանսիայում հիվանդության 12 դեպք կար, հիվանդներից մեկը մահացել էր: «Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդ այլևս չկա... վիրուսն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել էր Լիոնում, ապաքինվել է: Նա այլևս վարակիչ չէ, ուստի տուն է վերադարձել»,- ասել է Վերանը: 2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |