ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»25 փետրվարի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի բռնկումը դեռևս պանդեմիա չէ, սակայն պանդեմիայի վերածվելու «պոտենցիալ ունի»: Նա կոչ է արել «անել հնարավորը` պոտենցիալ պանդեմիային պատրաստվելու համար», գրում է «Կոմերսանտը»: Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է: «Պանդեմիա» եզրույթի կիրառումը չի համապատասխանում փաստերին»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ աշխարհը պետք է աշխատի զսպել կորոնավիրուսի տարածումը: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը փետրվարի 25-ի դրությամբ գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին: 2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |