Ամռանը Երևանում շախմատի միջազգային մրցաշար կանցկացվի![]() 25 փետրվարի 2020 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ամռանը Երևանը հյուրընկալելու է շախմատի միջազգային մրցաշար,ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Այն անցնելու է տարբեր երկրներից բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ: «Չբացելով բոլոր փակագծերը՝ ասեմ, որ այն լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը»,- նշել է Հայրապետյանը: 2017-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվել է շախմատի միջազգային «Երևան օփեն» մրցաշարը, որին մասնակցում էր 13 երկրի մոտ 150 շախմատիստ: Այն անցել է շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |