Armenia Airways-ը մասնակի կսահմանափակի Իրան թռիչքները25 փետրվարի 2020 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Armenia Airways ավիաընկերությունը մասնակի կսահմանափակի Իրան թռիչքները, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում: Պատճառն Իրանում կորոնավիրուսի տարածումն է: «Թռիչքներն այս շաբաթ կիրականացվեն չորեքշաբթի և ուրբաթ օրը: Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից Հայաստան՝ ՀՀ քաղաքացիները և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողները: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասվում է գրառման մեջ: Հայաստանը 2 շաբաթով դադարեցրել է ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ ոչ ամբողջական սահմանափակումներ կկիրառվեն: Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը, ըստ ԶԼՄ-ների, հասել է 50-ի: Ղոմում 250 մարդ կարանտինում է: Մահվան նոր ցուցանիշների մասին հրապարակված տվյալները զգալի ավելի շատ են, քան վերջին տվյալները, ըստ որոնց երկրում մահվան 12 դեպք կա, իսկ վարակի՝ 47: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» |