Թմրանյութերի շրջանառությունը Հայաստանում նվազագույն է 8 դեկտեմբերի 2008 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը «Կանալ» օպերացիային մասնակցող այն եզակի երկրներից է, որտեղ թմրանյութերի շրջանառությունը նվազագույնն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տոկսատին Բուզուբաեւը: «Բարեբախտաբար, Հայաստանը հեռու է գտնվում թմրանույթերի թրաֆիկինգի հիմնական ուղիներից: Այս տարի Հայաստանում առգրավվել է ընդամենը 1 կգ թմրանյութ, ընդհանուր առմամբ 2 տարվա ընթացքում` 12 կգ: Սակայն «Կանալ» օպերացիայի արդյունքում ընդհանուր առմամբ առգրավվել է շուրջ 30 տոննա թմրանյութ»,-ասել է Բուզուբաեւը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանում գրանցվել է ապօրինի ներգաղթողների ամենափոքր թիվը: «Անցյալ տարի ՀՀ տարածքում հայտնաբերվել է ընդամենը 160 ապօրինի ներգաղթյալ, ինչը, բնականաբար, չի ազդում պետության անվտանգության վրա: Համեմատության համար` Ղազախստանում ապօրինի ներգաղթյալների թիվը կազմել է 75 հազար, որոնցից շուրջ 2000 արտաքսվել են»,-ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |