Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով 1 օրում $139 մլրդ են կորցրել![]() 25 փետրվարի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդիկ փետրվարի 24-ին $139 մլրդ են կորցրել ֆոնդային բորսայում՝ մտավախության պատճառով, թե կորոնավիրուսը կհարվածի համաշխարհային տնտեսությանը, փոխանցում է Bloomberg-ը: LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Արնոն և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, օրինակ, զրկվել են ավելի քան $4.8 մլրդ-ից (յուրաքանչյուրը): Zara ընկերության սեփականատեր Ամանսիո Օտրեգան կորցրել է $4 մլրդ, իսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ $3.48 մլրդ: Առաջին տասնյակը զբաղեցնող մյուս միլիարդատերերի եկամուտները նվազել են մոտ $2.3 մլրդ-ով: Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ընկել են մոտ 3%-ով: Ներդրողները մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ, քանի որ վարակով հիվանդացության դեպքերն ու կարանտինը ռիսկային են ինչպես Չինաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար: Չինաստանից սկսած, կորոնավիրուսը տարածվել է աշխարհի մի շարք երկրներում: Վերջին տվյալներով՝ Չինաստանում մոտ 77,000 մարդ է վարակվել, մահացության թիվը հատել է 2600-ը: ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»՝ հիվանդության համաշխարհային տարածման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |