Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու և քրգործը կարճելու մասին միջնորդության որոշումը կհրապարակվի մարտի 3-ին25 փետրվարի 2020 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մարտի 3-ին, փոխանցում է Aysor.am-ը: Ավելի վաղ փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, թե դրա հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) 2008 թվականին չի եղել, ներդրվել է ենթադրյալ արարքից մեկ տարի անց և չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետապնդվել այդ հոդվածով: Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություններ էին ներկայացրել նաև գործով մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները։ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ), ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ) և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը (մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |