Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրը Թել Ավիվը կլինի25 փետրվարի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն այսուհետ Թել Ավիվը կլինի: Մինչև այդ նստավայրը Երևանն էր: Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի 2018-ի մարտի 31-ի ՆՀ-200-Ա հրամանագրում փոփոխություն անելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի.Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 31-ի «Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին» ՆՀ-200-Ա հրամանագրում «(նստավայրը՝ Երևան)» բառերը փոխարինել «(նստավայրը՝ Թել Ավիվ)» բառերով»,- ասված է հրամանագրում: ՀՀ-ն և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ին: Արմեն Սմբատյանը Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է 2018-ի մարտից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |