Սերժ Սարգսյանի պաշտպան. Մեղադրանք չկա, քաղաքական հետապնդում է25 փետրվարի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում` ուղղված նրա քաղաքական գործունեությունը զսպելուն, հայտարարել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ իրենք աղաղակող փաստեր ունեն այդ մասին, փոխանցում է Factor.am-ը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 25-ին ընթանում էր Սերժ Սարգսյանի դեմ քրգործով դատական առաջին նիստը` դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ։ Մակինյանը Սարգսյանի դեմ քրգործը «փուչ և շինծու» է որակել: «Քաղաքական ենթատեքստ չկա: Դա մեղմ գնահատական է, կա քաղաքական հետապնդում: Դա ուղղված է Սարգսյանի քաղաքական գործունեությունը»,- հայտարարել է նա: Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն անտեսել է քրգործում առկա մի շարք փաստեր, այնինչ, պետք էր հավաքել ոչ միայն մեղադրող, այլև արդարացնող ապացույցներ՝ ապահովելով գործի լրիարժեք քննությունը: Մակինյանը նշել է նաև, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ առերեսվել է իր դեմ վկայություն տված անձի հետ, սակայն չի ասել, թե ում մասին է խոսքը: Պաշտպանը չի արձագանքել նաև դիտարկմանը, թե մամուլում արդեն շրջանառվել է, Սարգսյանի դեմ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է ցուցմունք տվել: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումների համար։ Նա մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նշվում է, որ 2013-ին նա հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ. այդ ընկերությունը՝ մրցակիցներից բարձր գին առաջարկելով, հաղթել է դիզվառելիք առաքելու պետմրցույթում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ |