ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնում է Բրյուսել, որտեղ նա կմասնակցի Հայաստան-ԵՄ խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի դեկտեմբերի 9-ին Բյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ, մասնավորապես Եվրոպական Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի ընթացքը: Բրյուսելում նախարար Նալբանդյանը կստորագրի նաեւ համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին: Դեկտեմբերի 8-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Բելգիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:
 Ուշագրավ
---