Սերժ Սարգսյանն «ապօրինություն և քաղաքական հետապնդման փորձ» է կոչել նախկին պաշտոնյաների դեմ քրգործերը![]() 26 փետրվարի 2020 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ «ապօրինություն և քաղաքական հետապնդման փորձ» որակելով իր և մյուս այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրգործերը: Սարգսյանի համոզմամբ՝ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի, և ՀՀ-ում իրականացվող բազմաթիվ «անարդարությունները, ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը» դատապարտված են ձախողման: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնել «հազարավոր աջակիցներին՝ Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով մեկնարկած դատավարությանը ներկա գտնվելու և, ըստ էության, քաղաքական հետապնդման ենթարկվող պետական, քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու, հրապարակային աջակցություն հայտնելու համար»: Պաշտպան Ամրամ Մակինյանը, իր հերթին, Սարգսյանի դեմ քրգործը «փուչ և շինծու» է որակել: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումների համար։ Նա մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Նշվում է, որ 2013-ին նա հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ. այդ ընկերությունը՝ մրցակիցներից բարձր գին առաջարկելով, հաղթել է դիզվառելիք առաքելու պետմրցույթում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |