Ալիև. Բաքուն և Անկարան սպառազինության համատեղ արտադրությունն են քննարկում

Ալիև. Բաքուն և Անկարան սպառազինության համատեղ արտադրությունն են քննարկում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Անկարան սպառազինության համատեղ արտադրության հարցեր են քննարկում: Նա հավելել է, որ այդ երկու երկիրը 2020-ին կավելացնեն համատեղ զորավարժությունների քանակը:

Ալիևը շեշտել է, որ Ադրբեջան-Թուրքիա Համագործակցության խորհրդի 8-րդ նիստում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է սպառազինության համատեղ արտադրության հարցը, տեղեկացնում է Interfax.az-ը:

Էրդողանը մեկօրյա այցով Բաքվում էր՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցության բարձր մակարդակով խորհրդի 8-րդ նիստին:

«2019-ին Ադրբեջանն ու Թուրքիայի 13 համատեղ զորավարժություն են անցկացրել, 2020-ին դրանց քանակն ավելի շատ կլինի: Մենք նաև կշարունակենք արդիական զենք գնել Թուրքիայից»,- ասել է Ալիևը Բաքվում նիստի ավարտին:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Բաքուն կշարունակի գործակցությունն Անկարայի հետ պաշտպանության և անվտանգության հարցերում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---