Հանրաքվեի «Այո»-ի կողմի դրամահավաքի ընթացքում 205 մլն դրամից ավելի է հավաքվել26 փետրվարի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: Այդ մասին երեկոյի ավարտին հայտարարել է շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, տեղեկացնում է «Առավոտը»: Դրամահավաք-երեկոն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր «Դվին» ռեստորանում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե կուսակցությանը պետք է հազար դրամ, մենք գտնում ենք հազար հոգի, ով կտա մեկ դրամ, այլ ոչ թե մեկ հոգի, ով կտա հազար դրամ: Մեր կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» լավագույն ավանդույթները շարունակվում են` թափանցիկ և հաշվետու: Այս պահին դրամահավաքի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ»: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Ձձևավորվել են ինչպես «Այո»-ի, այդպես էլ «Ոչ»-ի շտաբեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |