Էջմիածնի քաղաքապետարանը Տյառնընդառաջին ադամանդե քարով ոսկե մատանիներ է նվիրել նորապսակներին![]() 26 փետրվարի 2020 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի քաղաքապետարանն արդեն գնել և քաղաքի նորապսակներին է նվիրել ադամանդե քարերով ոսկե մատանիներ, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Նա անդրադարձել է մամուլի հրապարակումներին, որտեղ նշվում էր, թե քաղաքապետարանը պատրաստվում է ադամանդե քարով 5 ոսկե մատանի գնել: Քաղաքապետը նշել է, որ նվերներն արվել են փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջի տոնակատարության շրջանակում: «Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից»,- հայտարարել է Գասպարյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |