Ադրբեջանում նոր պատերազմի եւ նույնիսկ ջիհադի կոչեր են հնչում 8 դեկտեմբերի 2008 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի տարածքային նկրտումները այն հիմնական պատճառն էին, որ հիմք ծառայեցին Ազգերի լիգայի համար Ադրբեջանի անդամակցությունն այդ կազմակերպությանը մերժելու համար: Բացի այդ, պաշտոնական Բաքուն հայտարարեց նաեւ, որ Խորհրդային իշխանությունն ապօրինաբար է հաստատվել երկրում, որի տարիներին էլ Լեռնային Ղարաբաղը փոխանցվեց Ադրբեջանին, եւ հրաժարվեց խորհրդային իրավական եւ քաղաքական ժառանգությունից: Այդպիսով Ադրբեջանը փաստորեն ապօրինի ճանաչեց Լեռնային Ղարաբաղի 70-ամյա բռնի գոյությունն Ադրբեջանի կազմում»,-PanARMENIAN.Net ի ստացած «Ղարաբաղյան ռեկոնկիստա» հոդվածում գրում է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Նրա կարծիքով, ադրբեջանական ղեկավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ 1991-1994թթ.վերջին պատերազմում կարելի է բնութագրել որպես միջազգային ահաբեկչության, ցեղասպանության եւ էթնիկ զտումների քաղաքականություն, որն արտահայտվեց ԼՂՀ քաղաքացիական բնակչության ոչնչացման, խաղաղ բնակչության ռմբակոծությունների եւ հրթիռակոծությունների, պատանդների հափշտակման, մշակութային հուշարձանների ոչնչացման մեջ: «Պետք է դատապարտել Ադրբեջանի իշխանությունների նպատակային ցեղասպանության քաղաքականությունը հայերի դեմ 1980-ական թվականների վերջում 1990-ականների սկզբում: Հարկավոր է միջազգային տրիբունալում դատել ադրբեջանցի ռազմական հանցագործներին: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության դատապարտումը ժամանակին կնպաստեր հետագա ցեղասպանությունների կանխմանը, որոնց ականատեսն ենք լինում վերջերս: Ներկայումս Ադրբեջանում պետական մակարդակով ռասայական ատելություն է քարոզվում հայերի հանդեպ, Ադրբեջանի ղեկավարությունը տարածքային հավակնություններ ունի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի հանդեպ, ռազմական հարձակողական ներուժի արագացված աճ է գնում, նոր պատերազմի եւ նույնիսկ նոր ջիհադի կոչեր են լսվում: Ադրբեջանը, որպես ագրեսոր պետություն պետք է պատասխանատվություն կրի: Միջազգային պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ պետությունները զրկվում են տարածքներից, որպես ագրեսոր պետության պատասխանատվության ձեւ ծանրագույն միջազգային հանցագործությունների` ագրեսիայի համար եւ որպես դրա կնկնությունը կանխող միջոց: Ագրեսոր պետության պատասխանատվությունն ըստ միջազգային իրավունքի ներառում է ագրեսորի դեմ կիրառվող այնպիսի միջոցներ, «որոնք, մասնավորապես, կարող են արտահայտվել նրա տարածքի մի մասը օտարցաման մեջ` ապագայում ագրեսիայից խուսափելու համար»,-ասվում է հոդվածում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |