Ավստրալիայի հայերը, ասորիները և հույները կոչ են անում ճանաչել ցեղասպանությունը26 փետրվարի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի հայկական, ասորական և հունական համայնքները ստորագրել են համատեղ հուշագիր, հայտնում է այդ երկրում Հայ դատի հանձնախումբը: Երեք համայնքի ներկայացուցիչների ստորագրած հուշագիրը կոչ է անում Ավստրալիային ճանաչել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայ, հույն և ասորի քաղաքացիների ցեղասպանությունը: Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել ավստրալացի մոտ 100 խորհրդարանական, դիվանագետ ու քաղաքական գործիչ: Փաստաթղթում ասվում է, որ համայնքները համատեղ կպայքարեն, որպեսզի Թուրքիան Գալիպոլիում ԱՆԶԱԿ-ի զոհերի գերեզմանները չօգտագործի որպես հաղթաթուղթ և Ավստրալիայի կառավարությանը հանցակից չդարձնի թուրքական պետության ժխտողական քարոզարշավում: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին, XX դարի առաջին ցեղասպանությունն էր: Դրա ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթի բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |